Պատահարներ
Սահմռկեցուցիչ բացահայտում Գեղարքունիքի մարզում. 48-ամյա տղամարդուն կենդանի այրել են
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով…
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ն. Ե.-ն համաքաղաքացի՝ 35-ամյա Ս. Ս.-ի, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ն.-ի հետ Գեղարքունիքի մարզի «Գեո-Պրոմայնինգ-Գոլդ» ՍՊԸ պատկանող ոսկու հանքից ոսկի ստանալու նպատակով հանքանյութ են բերել Ն. Ե.-ի տուն: 2013թ. փետրվարի 7-ին Ն. Ե.-ն հերթական անգամ գնացել է ոսկու հանք, որտեղ վիճաբանություն է սկսվել Ս. Ս.-ի հետ, որի ընթացքում՝ ըստ ստացված օպերատիվ տվյալների, Ս. Ս.-ն բենզին է լցրել Ն. Ե.-ի և վառել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներից մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փետրվարի 8-ին արհեստական դեպքի վայր ստեղծելու նպատակով Ս. Ս.-ն անհայտ մակնիշի ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Վարդենիս քաղաքի «Բոզեյ գոռներ» կոչվող տարածք, կարմիր գույնի մարզական համազգեստ է այրել, իբրև Ն. Ե.-ն բենզին է լցրել ավտոմեքենայի բենզաբաքը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և Ն. Ե.-ն դժբախտ դեպքի զոհ է դարձել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տեղեկությունը ստացվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանների կատարած աշխատանքների արդյունքում: Չի բացառվում, որ հնարավոր է կատարվի դիակի արտաշիրմում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 9 միլիարդ դոլարի լվացման մեջ
Հայազգի գորրծարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Тройка Диалог» բանկի միջոցով ռուսական էլիտայի համար 9 միլիարդ դոլարի լ...
3 ամյա երեխային մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվ...
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0