Պատահարներ
Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել
Երեկ գիշերը Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ…
Երեկ գիշերը Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Այս մասին հայտնում է Հայկական ժամանակըՙ հղում տալով ՀՀ ոստիկանության լրատվական բաժնին:
Նշենք, որ Միջադեպը տեղի էր ունեցել Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ: «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետե լաղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:
Միջադեպից հետո «Ռեստարտի» անդամները բերման են ենթարկվել. ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Նարեկ Մալյանը: Նրանք բոլորն այժմ ազատության մեջ են:
Իր դեմ հարձակման մասին երեկ երեկոյան հայտնել էր հենց Նարեկ Մալյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ իրեն եւս բերման են ենթարկել ոստիկանություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 9 միլիարդ դոլարի լվացման մեջ
Հայազգի գորրծարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Тройка Диалог» բանկի միջոցով ռուսական էլիտայի համար 9 միլիարդ դոլարի լ...
3 ամյա երեխային մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվ...
Հատուկ օպերացիա՝ Վանաձորում. կաշառք ստանալիս ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա
Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0