Հասարակություն
Նախարարությունը օպերատիվ արձագանքել է ֆեյսբուքյան էջին ստացված նամակին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
Հանգստյան օրերին մի խումբ քաղաքացիներ նախարարության ֆեյսբուքյան էջին ահազանգել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալին - Լանջիկ հատվածում ավտոճանապարհի վատ վիճակի վերաբերյալ։
Երկուշաբթի առավոտյան քաղաքացիների ահազանգը ներկայացվել է նախարար Հակոբ Արշակյանին: Տեղամասում շինարարական աշխատանքներ իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությանը հանձնարարվել է սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել ճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
Հանձնարարականից ժամեր անց շինընկերությունը, որպես խնդրի ժամանակավոր լուծում, սկսել է կոպճապատման աշխատանքները:
Գարնանը՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, նշված ճանապարհահատվածում կկատարվեն նաև ասֆալտապատման որոշակի աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0