Ինչ ունեցվածք ունի Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ)
ՀՀ ԱԺ նախորդ՝ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ) պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք նախկին պատգամավորը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» եւ «MERCEDES-BENZ S550» մակնիշների: Որպես արժեթուղթ Սարգսյանը հայտարարագրել է 1 բաժնեմաս՝ 412 մլն 525 հազար դրամի չափով եւ 3 տարբեր բաժնետոմսեր՝ 50 հազարական դրամի չափով: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 763 մլն 510 հազար դրամ եւ 80 հազար 400 եվրո: Ըստ հայտարարագրի Սարգսյանը 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը եկամուտ չի ունեցել:

Պատահարներ