Ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Կայա Կալաս
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված չեն միասնական Եվրոպայի գոյությամբ։ Ըստ պաշտոնյայի՝ միջազգային խոշոր դերակատարները ձգտում են տեսնել պառակտված Եվրամիություն, քանի որ մեկ միասնական բլոկի դեպքում եվրոպական երկրները դառնում են անհամեմատ ավելի հզոր քաղաքական ու տնտեսական ուժ։ Սույն հայտարարությունները հրապարակել է Politico պարբերականը։
Տալլինում ընթացող Լեննարտ Մերիի անվան համաժողովի ժամանակ Կալասը նշել է, որ արտաքին խոշոր տերությունների համար շատ ավելի հեշտ է երկկողմ հարաբերություններ կառուցել առանձին, աշխարհագրորեն և տնտեսապես ավելի փոքր պետությունների, քան թե հավասարազոր գործընկեր հանդիսացող ամբողջական դաշինքի հետ։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ միասնական ճակատով հանդես գալու դեպքում Եվրամիությունը դառնում է հավասարը հավասարի պես գործող գլոբալ ուժ։
Անդրադառնալով Վաշինգտոնի վարած քաղաքականությանը՝ ԵՄ գերագույն հանձնակատարը հավելել է, որ առանձին երկրների հետ լավ հարաբերություններ պահպանելու, բայց միաժամանակ Եվրամիության կառույցը քննադատելու մոտեցումը տեղավորվում է ԱՄՆ-ի «բաժանիր, որ տիրես» ռազմավարության շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվող հայ...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։ Ռուսաստանի Դաշնությ...