13:00 Լուրերը մեկ տողով. Ֆեյսբուքյան խուլիգանության համար՝ կալանք. Կիմ Չեն Ընի նոր հրամանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանում դրամի արժևորումը պայմանավորված է ֆինանսական հոսքերի ավելացմամբ և ամերիկյան դոլարի դիրքերի թուլացմամբ։ Կենտրոնական բանկը շարունակում է միջամտել արտարժույթի շուկային միայն այն ժամանակ, երբ առաջանում է միակողմանի դիսբալանս։
•Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով աշխարհում առաջացել է պարենային ու էներգետիկ ապրանքների թանկացման ռիսկ։ Ի տարբերություն գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղման, Հայաստանում շարունակում է բարձր ակտիվություն գրանցվել շինարարության և ծառայությունների ոլորտներում։
•Դուք մի քիչ գլուխ եք գովացել, չեք կարող մարդուն ոտնատակ տալ. Նարեկ Կարապետյանը՝ իշխանությանը:
•Ադրբեջանական կողմի հրապարակած տվյալների համաձայն՝ տարվա առաջին չորս ամիսներին այդ երկրից Հայաստան է արտահանվել ավելի քան 9 միլիոն դոլարի ապրանք։ Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 960 դոլար։
•Սոցիալական ցանցում քաղաքական հայացքների պատճառով քաղաքացու հասցեին անպարկեշտ տեսանյութ հրապարակած անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարած քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
•Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրամայել է երկու երկրների միջև առկա սահմանագիծը վերածել անառիկ ամրոցի։ Այդ նպատակով նախատեսվում է վերանայել բանակային ստորաբաժանումների կառուցվածքը և ռազմատեխնիկական առումով ամրապնդել առաջնագծի զորամասերը։
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
12:00 Լուրերը մեկ տողով. Շանը մեքենայից կապած քարշ տվողը ձերբակալված է. սենսացիոն բացահայտումներ Ստամբուլի բանակցություններից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Արմավիրում ձերբակալվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբեր...