Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմակն ազատ է արձակվել

Ofelya
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմակն ազատ է արձակվել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակն ազատ է արձակվել քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրերին։ Նրա ազատ արձակումը հնարավոր է դարձել դատարանի կողմից սահմանված 140 միլիոն գրիվնա (մոտ 3,2 միլիոն դոլար) գրավի գումարն ամբողջությամբ փոխանցելուց հետո։ Տեղեկությունը հաստատել են տեղական աղբյուրները և Գերագույն ռադայի պատգամավորները։


Ազատության մեջ գտնվելու ընթացքում Երմակի նկատմամբ կիրառվելու են մի շարք սահմանափակումներ։ Նա պարտավոր է կրել էլեկտրոնային թևնոց, չլքել մայրաքաղաք Կիևն առանց համապատասխան թույլտվության և ներկայանալ իրավապահ մարմինների ու դատարանի առաջին իսկ կանչով։ Բացի այդ, պաշտոնաթող պաշտոնյան հանձնել է արտասահմանյան ու դիվանագիտական անձնագրերը և չպետք է հաղորդակցվի քրեական գործով անցնող մյուս անձանց հետ։


Անդրեյ Երմակը կասկածվում է կազմակերպված խմբի կազմում շուրջ 460 միլիոն գրիվնայի լվացման մեջ, որոնք, ըստ քննության վարկածի, շրջանառվել են Կիևի մարզում էլիտար բնակելի համալիրի կառուցման միջոցով։ Կոռուպցիոն սկանդալի ֆոնին նա պաշտոնանկ էր արվել դեռևս 2025 թվականի վերջին, իսկ ընթացիկ տարվա մայիսի 11-ին նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։ Մայիսի 14-ին դատարանը որոշել էր նրան կալանավորել 60 օրով՝ գրավի կիրառման այլընտրանքով։ Նախկին պաշտոնյան ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ չի տնօրինում նման չափի միջոցների, և գումարը հավաքագրվել է այլ անձանց աջակցությամբ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250