Պատահարներ
ՀՀ որոշ ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ և…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հարմար թեկանծու էր. հետևեցինք, զենքը քաշեցինը վրեն ու դրամապանակը առանք
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ.Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել. բացահայտումներ
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0