Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հարմար թեկանծու էր. հետևեցինք, զենքը քաշեցինը վրեն ու դրամապանակը առանք
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ահազանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցում…
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ահազանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցում դիմակավորված երկու անձ զենքի սպառնալիքով իրենից վերցրել են դրամապանակն ու փախել։
Տուժողի նշած վայր մեկնեց Էրեբունու ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը։ Կինը վախեցած ու շփոթված էր։ Նա հրավիրվեց ոստիկանության բաժին եւ դեպքի վերաբերյալ հաղորդում տվեց։
Ըստ տուժողի՝ ժամը 23-ի սահմաններում, երբ տուն գնալիս է եղել, «Ռոսիա» կինոթատրոնի հետնամասում՝ Խուրենացու 2-րդ փակուղում, հասկացել է, որ երկու անծանոթ հետեւում են իրեն։ Քայլն արագացրել է, իսկ անծանոթները վազել են իր կողմը՝ ճամփան կտրել են։ Դիմակավորված անծանոթներից մեկի ձեռքին ատրճանակ է նկատել։ Սպառնացել ու հափշտակել են դրամապանակը, որի մեջ 500 եվրո, 80 հազար դրամ էր։ Դրամապանկը վերցրել ու փախել էին, իսկ ինքը ոստիկանություն էր զանգել։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ ավազակության հատկանիշներով։
Ոստիկաններն անմիջապես լծվեցին հանցագործությունն արագ բացահայտելու գործին։ Դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց «տաք հետքերով» հայտնաբերելու համար ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ գործեցին։
Առավել արդյունավետ գործելու համար կազմվեցին առանձին օպերատիվ խմբեր։ Գործի դրվեց ոստիկանության օպերատիվ գործունեության գրեթե ողջ զինանոցը։ Ձեռնարկվեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Շուրջօրյա հետեւողական աշխատանքի արդյունքում, շուտով, հաջողվեց գտնել ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետքը։
Փետրվարի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները նրանց հայտնաբերեցին Գրիգոր Լուսավորչի փողոցում եւ ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին։
Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչներ՝ 20-ամյա Երջանիկ Ծ.-ն ու 19-ամյա Թաթուլ Պ.-ն էին։
Հյուրանոցի նրանց կացարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին հանցագործության գործիք խաղալիք ատրճանակն ու ծալովի դանակներ։
Հափշտակված դրամապանակը նույնպես հայտնաբերվել է ։
Երջանիկ Ծ.-ն ու Թաթուլ Պ.-ն ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ.Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել. բացահայտումներ
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիժնի Նովգորոդում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից
Համացանցում հայտնվել է Նիժնի Նովգորոդում՝ դպրոցի մոտակայքում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից է: Նախնական...
Դանակահարել են Ծառուկյանի ազգականին պատկանող պանդոկի մենեջերին. Shamshyan
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես տեղականում ենք Shamshyan. com-իցՙ ժամը 19:20-ի սահմաններու...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0