Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սպահանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը: Ինչպես հայտնում են…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում` ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինյանին դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:
Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Քանի որ այստեղ խոսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային փոփոխություն է կրել: Այո, ըստ Աստվածաշնչի` հպարտությունը մեղք է, սակայն կարծում եմ` այնտեղ նկատի է առնվում գոռոզությունը: Հպարտությունը ժամամանակակից լեզվում օգտագործվում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով, աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին նկարագրելիս և ուրեմն` Նոր Ջուղայի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ:
Իրոք սա հայության համար մի պատմական օջախ է և քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության բնակչության մի հսկայական մասը հայտնվեց Սպահանում և հիմնադրեց Նոր Ջուղան: Ըստ էության, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան դարձավ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ:
Իրոք, դրանք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ էին և այդ գաղթից հետո Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում էր ծանր իրավիճակում` անընդհատ կրկնվող պատերազմների թատերաբեմ էր, և Նոր Ջուղան դարձավ այն օջախը, որտեղ հայ ժողովուրդը զարգացրեց իր մշակույթը:
Սուրբ Ամենափրկիչը այն բացառիկ եկեղեցիներից է, որտեղ հայկական որմնանկարների բացառիկ նմուշ է պահպանվում: Ենթադրվում է, որ Արևելյան և Արևմտյան Հայաստանում նույնպես ունեցել ենք նման գլուխգործոցներ, բայց ժամանակն անողոք է գտնվել մշակութային ժառանգության նկատմամբ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հայկական մշակույթի այս անգին գանձերը պահպանել եք մեզ մեր ժողովրդի համար, սա մեր ինքնության, հպարտության, մեծության անբաժենլի մասն է: Շնորհակալ եմ, որ պահպանել եք հայկական ինքնությունը և ի վերջո Հայաստան վերադառնալու հայկական երազանքը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ...
Սերժ Սարգսյանն օրուգիշեր աշխատում է. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքայի...