Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր համակարգով վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ իր ճեպազրույցին՝ առանձնացնելով իր հիմնական մտքերը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․…
ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ իր ճեպազրույցին՝ առանձնացնելով իր հիմնական մտքերը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
"Այսօրվա ճեպազրույցը շատ հագեցած ստացվեց։ Առանձնացնեմ հիմնական մտքերը․
✅Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մեր առաջնային խնդիրներից է։ Ծրագրերում արդեն կա սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու հարցը, բացի այդ սեպտեմբերից արդեն կլինի ուսուցիչների վերապատրաստման համակարգը, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա։
✅Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են, որևէ քաղաքական ճնշման մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի պաշտպանության նպատակով իրականացվող բողոքի ակցիաներին, ապա օրենքի և իրավունքի սահմաններում բոլորը կարող են անել նման գործողություններ, և այս կառավարությունը հարգում է այդ իրավունքը` ի տարբերություն նախկինում նման դեպքերում «զորքեր իջեցնելու» պրակտիկայի։
✅Կոչ եմ անում մշակութային գործիչներին պահպանել հանդարտություն, մենք միասին բոլոր հարցերը կքննարկենք, և չեմ կարծում, որ խնդիրներ լինեն"։
Տեսանյութը՝ AD TV-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավաճան ամուսնուն և նրա սիրուհուն մերկ վիճակում կապել են ծառից
Չինաստանի Գույչժոու նահանգում ամբողջությամբ մերկ տղամարդուն և իր սիրուհուն կապել են ծառից: Այս մասին Daily Mail-ը: Տղամա...
Նարեկ Մալյանն Աննա Հակոբյանի հիմնադրամի համար հավաքած մետաղադրամները լցրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԵՊՀ-ում տեղի էր ունենալու քննարկում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցով։ Նիստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի տարօրինակություն, պարզապես ռոբոտները դաշնամուր են նվագում
ZTE ընկերությունը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող WMC 2019 ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած երկու ռոբոտներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարազատների ու ծռերի համակիրների միջև
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հո...