Հասարակություն
Նարեկ Մալյանն Աննա Հակոբյանի հիմնադրամի համար հավաքած մետաղադրամները լցրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԵՊՀ-ում տեղի էր ունենալու քննարկում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցով։ Նիստն այժմ մեկնարկել է և առանց սկանդալների չի անցնում։ «Ի պաշտպանություն Արամ…
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԵՊՀ-ում տեղի էր ունենալու քննարկում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցով։
Նիստն այժմ մեկնարկել է և առանց սկանդալների չի անցնում։ «Ի պաշտպանություն Արամ Սիմոնյանին» ակցիաներ կազմակերպող Նարեկ Մալյանը, որը հանգանակություն էր կազմակերպել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի համար, նիստի ընթացքում մետաղադրամներով լի արկղը դատարկեց նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ:
Մետաղադրամները շպրտելուց առաջ Նարեկ Մալյանն ասաց. «Այս գումարները կտա՛ք Հակոբյանին, հանկարծ Ձեզ չպահե՛ք»: Նիստը նախագահողն էլ խնդրեց անվտանգության աշխատողներին պահել նիստի անվտանգության կանոնները: Նիստը շարունակվում է: Այս պահին խորհրդի անդամները ելույթներ են ունենում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավաճան ամուսնուն և նրա սիրուհուն մերկ վիճակում կապել են ծառից
Չինաստանի Գույչժոու նահանգում ամբողջությամբ մերկ տղամարդուն և իր սիրուհուն կապել են ծառից: Այս մասին Daily Mail-ը: Տղամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի տարօրինակություն, պարզապես ռոբոտները դաշնամուր են նվագում
ZTE ընկերությունը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող WMC 2019 ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած երկու ռոբոտներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր համակարգով վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ իր ճեպազրույցին՝ առանձնաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարազատների ու ծռերի համակիրների միջև
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հո...