Հասարակություն
Հատուկ օպերացիա՝ Երևանում․ Իրավապահները վնասազերծել են խոշոր չափի գումար շորթողին
Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական…
Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ագբաբանկ»-ի դիմաց, վնասազերծել են մի տղամարդու։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված քաղաքացին վնասազերծվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) կողմից՝ ղեկավարությամբ 6-րդ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանի, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի և Էրեբունու ոստիկանապետ Վարդան Վարդանյանի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արամ Խաչատրյանն է, ով մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, որ իբրև նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում ու դրա սպառնալիքի տակ տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։ Այդ մասին դեպքի վայրում ասում էին մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։ Քիչ առաջ Կարմիր բերետները Ա. Խաչատրյանին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին։
Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամն...
14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է
14-ամյա Անժելա Վարդևանյանը, որը որոնվում էր որպես անհետ կորած, քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջո...