Հասարակություն
«Լկտի» պահվածքով մուտք է գործել ԵՊԲՀ, կաշառք առաջարկել
Shamshyan. com-ի տեղեկություններով, ԵՊԲՀ-ի աշխատակիցները հաղորդում են տվել ՀՀ ոստիկանությունում և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Ըստ հաղորդման անհայտ անձը մուտք է գործել ԵՊԲՀ, «լկտի» պահվածք է ցուցաբերել և առաջարկել է դրամի տեսքով կաշառք՝ ԱՄՆ-ում բնակվող իր ծանոթի համար դիպլոմ տրամադրելու համար: Բժշկականի աշխատակցի մերժումից հետո «առյուծի կաթ կերած» ջահելը չի հանդարտվել և կրկին փորձել է իր առաջարկը ներկայացնել: Մերժումներ ստանալուց հետո դժգոհ երիտասարդը հեռացել է համալսարանից:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում էՙ բժշկականի աշխատակիցները «ֆայմել են» ձայնագրել ամբողջ ընթացքը և ներկայացրել են Ոստիկանություն: Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել, հարուցվել է քրեական գործ և կատարվում է հետաքննություն և գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Ըստ լրատվականիՙ անգամ հետախուզում է հայտարարվելու:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատրաստ ենք եղբայրաբար կիսել եզդիական համայնքի հոգսերը. Փաշինյան
ՔԿ-ն` զինծառայողի մահվան դեպքի մասին
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Մահացել է զինծառայող. դեպքի հանգամանքները պարզվում են
1.0