Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թմրանյութ պարունակող կոնֆետնե՞ր, թե՞ հերթական ապատեղեկատվությունը
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ծնողներ, ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր…
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ծնողներ, ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։ Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի»։
AuroraNews-ը կապ է հաստատել Մարինա Խաչատրյանի հետ եւ հարց ուղղել, թե արդյոք նա դիմել է ոստիկանություն, որտեղից տեղեկություններ, որ թմրանյութեր պարունակող կոնֆետներ կան:
Հեռախոսազրույցի ընթացքում Մարինա Խաչատրյանը նշում է, որ նման տեղեկություններ է ստացել քաղաքացիներից: Դրանք քաղաքացիների կողմից շրջանառվող լուրեր են: Ինչ վերաբերում է ոստիկանություն դիմելուն, ապա Խաչատրյանը նշել է, որ ինքը փաստեր չունի: Սակայն, ֆեյսբուքում լուրեր կան, որ երեխաներ են կորել, ինչը չի թաքցրել նաև ոստիկանությունը:
Ինչ վերաբերում է կորած երեխաների մասին տեղեկություններին, ապա փետրվարի 24-ին կորել էր 12 տարեկան Ծաղիկ Մալխասյանը, փետրվարի 19-ին անհետ կորել էր 12-ամյա Հրաչյա Բադասյանը: Երեխաները գտնվել են:
AuroraNews-ը կապ է հաստատել նաև ոստիկանության հետ: Մեզ խորհուրդ տվեցին նայել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի ֆեյսբուքյան էջը, որտեղ կան մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Դուրյանը մասնավորապես գրել է. «Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում կալանավորված բժիշկն ազատության մեջ է
«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ ազատության մեջ: Բավականին ծան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տաքսի» ֆիլմի աստղը կնկարահանվի Հայաստանի մասին ֆիլմում
Հայ երկրպագուները «Լոֆթ»-ում հանդիպել և հարցեր են ուղղել «Տաքսի» Ֆիլմի աստղ Սամի Նասերիին: Դերասանը ոչ միայն սիրով պատաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Գեղանիստ համայնքի բնակիչ Անդրանիկ Ադիլխանյանը Կառավարության շենքի առջև իր վրա բենզին է լցրել և փորձել է ինքնահրկիզվել: Կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրու շախմատի դպրոցում 8 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորո...