Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրու շախմատի դպրոցում 8 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել, Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8 միլիոն դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավաճան ամուսնուն և նրա սիրուհուն մերկ վիճակում կապել են ծառից
Չինաստանի Գույչժոու նահանգում ամբողջությամբ մերկ տղամարդուն և իր սիրուհուն կապել են ծառից: Այս մասին Daily Mail-ը: Տղամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թմրանյութ պարունակող կոնֆետնե՞ր, թե՞ հերթական ապատեղեկատվությունը
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տաքսի» ֆիլմի աստղը կնկարահանվի Հայաստանի մասին ֆիլմում
Հայ երկրպագուները «Լոֆթ»-ում հանդիպել և հարցեր են ուղղել «Տաքսի» Ֆիլմի աստղ Սամի Նասերիին: Դերասանը ոչ միայն սիրով պատաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարազատների ու ծռերի համակիրների միջև
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հո...