Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում կալանավորված բժիշկն ազատության մեջ է
«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ ազատության մեջ: Բավականին ծանր պայմաններ էին, բայց դժվարություններ առջևում էլ կան: Ունենք պայքար…
«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ ազատության մեջ: Բավականին ծանր պայմաններ էին, բայց դժվարություններ առջևում էլ կան: Ունենք պայքար դատարաններում, համոզված եմ, որ արդարությունն իմ կողմն է: Ես իմ ամեն մի քայլի համար կարող եմ ստորագրել»:
Այս մասին տեսաուղերձում հայտնեց ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանը, որի խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, եւ արդեն մի քանի օր է՝ նա ազատ է արձակվել։
«Հավատացեք՝ բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ կարող է դա տեղի ունենալ․ բավականին մեծ ջանքեր են դրվել, որպեսզի ես ազատ արձակվեմ, ու կարողանամ իմ պայքարը տանել ազատության մեջ:
Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունը իմ կողմն է․ այս բառը հենց այնպես չեմ օգտագործում, որովհետեւ ես իմ ամեն մի քայլը գիտեմ, ես գիտեմ՝ ինչ եմ արել, ես գիտեմ՝ ինչպես եմ արել, ու ամեն մի քայլիս համար կարող եմ ստորագրել։ Մեզ այսօր մի քանի բան է պակասում՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որը շուտով կլինի, եւ հենց պատրաստ լինի՝ պարզ կլինի, թե ում մեղքը որտեղ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ։»,- հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թմրանյութ պարունակող կոնֆետնե՞ր, թե՞ հերթական ապատեղեկատվությունը
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Գեղանիստ համայնքի բնակիչ Անդրանիկ Ադիլխանյանը Կառավարության շենքի առջև իր վրա բենզին է լցրել և փորձել է ինքնահրկիզվել: Կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաներմամբ ազատ արձկվածը եղբորորդուն գողություն է սովորեցրել
Էջմիածնի Չարենցի թաղամասում գողություն էր կատարվել. անհայտ անձը մտել էր երկու առաձնատներ ու գողացել կենցաղային տարբեր իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են պայթեցնում թմրաբարոն Պաբլո Էսկոբարի «ամրոցը»
Ինչպես արդեն հայտնել էինք, Կոլումբիայի իշխանությունները մտադրություն են հայտնել փլուզել հայտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի...