Հասարակություն
Թիվ 19 պոլիկլինիկայում բան չի փոխվել. տնօրենը աշխատակիցներին շանտաժի է ենթարկում. Թեհմինա Վարդանյան
Թիվ 19 պոլիկլինիկայում որեւէ բան դեռեւս չի փոխվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Թիվ 19…
Թիվ 19 պոլիկլինիկայում որեւէ բան դեռեւս չի փոխվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը շարունակում է իր կեղծիքներով համեմված գործելաոճն ու շանտաժի ենթարկելը։ Հիշեցնեմ, որ 13.02.2019 թվականին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ հարց ուղղեցի քաղաքապետին առ այն, որ 12.02.2019 թվականին լրացել է ավագանու 12.02.2014 թվականի որոշման 5 տարին՝ պոլիկլինիկան հանձնել հավատարմագրային կառավարման։ Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, հաստատելով ամենն ասաց, որ այո, լրացել է առաջին 5 տարին, երկրորդ փուլն էլ «պաուզայի» մեջ է։
Մի փոքր իրազեկում. Սամվել Սարգսյանը շարունակում է աշխատակիցներին շանտաժի ենթարկել եւ օրենք խախտել։ Ի դեպ, վերջինիս լիցենզիան լրացել է սեպտեմբերի 4-ին, բայց շարունակում է պաշտոնավարել։
Հիշեցնեմ, որ 14.09.2018 թվականին «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին»:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
Անչափահաս Մարիաննա Մալխասյանը հայտնաբերվել է
Այսօր տեղեկություն տարածվեց, որ կորել է 12 տարեկան Մարիաննա Մալխասյանը կորել է։ Նրա հարազատները հայտնում էին, որ երեխան...
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգն...