Հասարակություն
Հայերի համար Ղարաբաղի խնդիրը լուծված է. Գաջիև
Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրող, «Turan» ինֆորմացիոն գործակալության խմբագիր Խահին Գաջիևը պատմել է արցախյան հարցի շուրջ հայերի վերաբերմունքի մասին:
«Հայաստանում մարդիկ քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, նրանք ընդունում են պետության դիրքորոշումը` Ղարաբաղը մերն է, և մենք այն չենք հանձնի: Հասարակությունում բանակցությունների հարցով էնտուզիազմ չկա, իրենք համարում են, որ հարցն արդեն իսկ որոշված է», — ասել է Հաջիևը` BBC ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Լրագրողը նաև հավելել է, որ երկու երկրների բնակիչներին խաղաղության պատրաստելու քննարկվող կոնցեպցիան դժվար իրականացվող է, քանի որ կողմերը միմյանց նկատմամբ վստահություն չունեն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
53-ամյա տղամարդուն երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի. ՌԴ փոխվարչապետ
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, ով կարող է ստանալ. մանրամասներ
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
5.0