Հասարակություն
Վախճանվել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսինե Բերեջիկլյան դե Խաչերյանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-նՙ հղում կատարելով հայ-արգենտինական «Prensa…
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսինե Բերեջիկլյան դե Խաչերյանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-նՙ հղում կատարելով հայ-արգենտինական «Prensa Armenia» պարբերականին:
Նշվում է, որ Բերեջիկլյանը Արգենտինայի հայ համայնքի ականավոր գործիչներից էր:
Ըստ փաստաթղթերի՝ Լուսինե Բերեջիկլյանը ծնվել է 1909 թվականին Այնթափ քաղաքում (ներկայիս Գազիանտեպ, Թուրքիա):
Ցեղասպանության տարիներին Բերեջիկլյանի ընտանիքը գաղթել էր Սիրիա: 16 տարեկանում նա իր եղբայրների եւ քրոջ հետ Սիրիայից տեղափոխվել էր Արգենտինա:
«Ավելի լավ է չհիշել Ցեղասպանությունը: Անհնար է քնել այդ հիշողությունների պատճառով»,-ասել է Լուսինե Բերեջիկլյանը 2015 թվականին արգենտինական «Clarín» պարբերականին տված հարցազրույցում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
Ավելին Հասարակություն բաժնից
Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար
15 հազար դրամ «նվերի» թակարդը․ կեղծ AMIO Bank-ի էջով փորձում են գողանալ քաղաքացիների գումարները
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
4.5
Ո՞ր երկրներից են ամենաշատը գալիս Հայաստան․ հրապարակվել է առաջատար եռյակը
5.0