Հասարակություն
«Գազպրոմ Արմենիա»-ն սաբոտաժ չի անում․ պարզաբանում հունվարին սպառած գազի դիմաց վճարած գումարի մասին
«Ջեռուցման ժամանակաշրջանում որոշ բաժանորդների կողմից դժգոհությունները կրկնվում են` կապված սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարների հետ: Այսինքն սա եղել է նախկին ջեռուցման ժամանակաշրջանում եւ…
«Ջեռուցման ժամանակաշրջանում որոշ բաժանորդների կողմից դժգոհությունները կրկնվում են` կապված սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարների հետ: Այսինքն սա եղել է նախկին ջեռուցման ժամանակաշրջանում եւ դրանից էլ առաջ եւ առաջին անգամը չէ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը:
Նշենք, որ վերջին օրերին սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն քննարկում են, որ հունվար ամսին` դեկտեմբերի համեմատ, սպառած գազի դիմաց անհամեմատ ավելի շատ գումար են վճարել: Քաղաքացիները պնդում են նաեւ, որ բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել: Մարդկանց մի մասն էլ սա կապում է ՀՀ սահմանին գազի գինը թանկանալու հետ եւ նշում, որ սա սաբոտաժ է:
«Բաժանորդների մոտ այդ որոշակի սպառման ծավալների ավելացումը հիմնականում պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանում: Այսինքն, դրանով պայմանավորված մեծանում է բնակարանների, տների` արտաքին պատերի ջերմային կորուստները: Եւ այդ ջերմային կորուստները պետք է փոխհատուցվեն ավելի շատ քանակությամբ գազի սպառման ծավալում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել Հարությունյանը ՝հավելելով, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր բողոքին անհատապես անդրադառնալ` ներկայացնելով սպառման պատմությունը` նախորդ տարիների համեմատականը տեսնելու համար:
«Այսինքն, յուրաքանչյուր բաժանորդի յուրաքանաչյուր բողոքին մենք պատրաստ ենք անդրադառնալ եւ արձագանքել: Ցանկացած խնդրի դեպքում բաժանորդները ոչ միայն կարող են, այլ նաեւ պետք է դիմեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` իրենց բարձրացրած հարցերի պատասխանները կամ խնդիրների լուծումը ստանալու համար»,- ասաց Հարությունյանը:
Լրատվականը նկատել է, որ հանրությունը քննարկում է, թե սա սաբոտաժ է եւ կապ ունի սահմանում գազի գնի բարձրացման հետ, Հարությունյանն արձագանքեց. «Մենք կտրականապես անհամաձայն ենք այդպիսի պնդումների հետ եւ չենք պատրաստվում դա մեկնաբանել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Վաղը ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
35 տարեկան չեմ. հաղորդավարի արձագանքը թմրանյութերի սկանդալին
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է. «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել...
Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը
Հայտնի ռուս ռեփեր Տիմատին ձեռք է բերել «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը, որը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակի...