Հասարակություն
Երևանում հաստաբուն բարդենին ընկել և վնասել է ավտոմեքենաները
Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աթոյան փողոցի բաձրահարկ շենքերից մեկի բակում հաստաբուն բարդենին արմատից պոկվել և տապալվել…
Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աթոյան փողոցի բաձրահարկ շենքերից մեկի բակում հաստաբուն բարդենին արմատից պոկվել և տապալվել է գետնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարդու ընկնելու հետևանքով վնասվել է բակում կայանված Nissan Teana մակնիշի 35 DT 214 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 QC 275 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն աում էին. «Վայրկյաններ տևեց, երբ քամին տապալեց 50-60 տարվա հսկայական բարդենին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն չգիտենք, ով մեզ օգնության ձեռք կմեկնի և սատար կկանգնի: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, սակայն նրանք իրավասու չեն փոխհատուցման խնդրով մեզ օգնելու: Մեր հույսը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, որ գոնե թև ու թիկունք կլինեն մեզ: ԱՊՊԱ դիմել ենք, ասել են՝ մենք անելիք չունենք: Հիմա ով է փոխհատուցելու, ումից ենք ստանալու մեր կրած վնասը՝ չգիտենք: էս թաղամասում նմանատիպ մի քանի ծառեր կան, որոնց էտման համար բազմաթիվ անգամ դիմել ենք պատասխանատուներին, սակայն հրաժարվել են գալ և էտում անել: Մենք եթե մեր ուժերով այդ վտանգավոր ծառերը էտենք, թաղայինով, թաղապետարանով կգան ու աստղաբաշխական գումարով կտուգանեն: Բա որ էս ընկած ծառերը վնասեր մարդկանց, փառք ենք տալիս Աստծուն, որ զոհեր ու վիրավորներ չունեցանք»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Աբրահամյանը հայտնեց, որ իրավիճակին ինքը տեղյակ է և իր հանձնարարականով թաղապետարանի համապատասխան բաժնի ծառայողները արդեն էնտեղ են և առավոտյան ինքը կուսումնասիրի խնդիրը ու օրենքի սահմաններում սատար կկանգի բնակչին: Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց նաև, որ մնացած վատանգավոր ծառերի էտման խնդրով ինքը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատուների հետ կքննարկի խնդիրը և կարժ ժամանակում լուծումներ կառաջարկեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
35 տարեկան չեմ. հաղորդավարի արձագանքը թմրանյութերի սկանդալին
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է. «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել...
Ժողովուրդ ջան չխաբնվեք․ Սուրենյանի հայտարարությունը
Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում...
Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը
Հայտնի ռուս ռեփեր Տիմատին ձեռք է բերել «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը, որը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակի...