Պատահարներ
Ծեծկռտուք ավտովթարից հետո. Արտակարգ դեպք Գեղարքունիքում
Gohar Vardanyan
1 րոպե
629 դիտում
Փետրվարի 15-ին, ավտովթար-վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ «Կուլալա-գոմեր» կոչվող հատվածում, բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 51-ամյա Գառնիկ Ավետիսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 AO 220 համարանիշի և 33-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 35 ZP 885 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանության Գավառի բաժին ահազանգել է Վաղաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հերիքնազ Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ իրեն հարվածներ է հասցրել «Opel»-ի ուղևոր, Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ավետիսյանը: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,190
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ կա զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,333
Արտակարգ դեպք Երևանում. Դաժան ծեծի են ենթարկել 33-ամյա տղամարդու
Gohar Vardanyan
1 րոպե
1,191
Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Gohar Vardanyan
1,118
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,452
Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվեց․ մանրամասներ
1 րոպե
1,548
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,550
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
814