Այլ
Բեմականացված հանցագործություն. գումարն էլ վատնել է խաղադրույքների վրա
Երեկ ժամը 12:45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ…
Երեկ ժամը 12:45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմել է, որ երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել 740․000 դրամ ու հեռացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը, բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին "USB" լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։ Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Հաղորդավարն ու դիզայները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել
Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրայի...
Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ
Դատախազ Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2...
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում՝ Լեֆորտովոյի զբոսայգու մոտակայքում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նաև կրա...
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
«Գազպրոմ Արմենիան» այլևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէ։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկ...