Այլ
Հաղորդավարն ու դիզայները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել
Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու «Արտ դիզայն» ՍՊԸ ճարտարապետ դիզայները։ Այս…
Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու «Արտ դիզայն» ՍՊԸ ճարտարապետ դիզայները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:
Անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս եղել է դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հաղորդավարն ու դիզայները բաց են թողնվել:
Նմանատիպ հոդվածներ
Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ
Դատախազ Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2...
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում՝ Լեֆորտովոյի զբոսայգու մոտակայքում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նաև կրա...
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
«Գազպրոմ Արմենիան» այլևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէ։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկ...
Բեմականացված հանցագործություն. գումարն էլ վատնել է խաղադրույքների վրա
Երեկ ժամը 12:45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում...