Այլ
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
Gohar Vardanyan
575 դիտում
«Գազպրոմ Արմենիան» այլևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէ։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում առաջին հորիզոնականն այս տարի վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ զբաղեցնում է մեկ այլ ընկերություն։
2018թ–ի հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարած հարկերի չափով առաջին տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն անցնող տարվա ընթացքում 42 222 227 000 դրամ հարկ է վճարել։
Իսկ «Գազպրոմ Արմենիայի» հարկային մուտքերը 2018թ–ին 39 982 390 000 դրամ են կազմել։ Այդ ցուցանիշով ընկերությունը հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականում։
«Գազպրոմ Արմենիայից» առաջ է անցել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2017թ–ին 5-րդ հորիզոնականում էր։ Այս ընկերությունը 2018թ–ին 41 047 831 000 դրամ հարկ է վճարել` 2017թ–ին վճարած 18,7 մլրդ–ի փոխարեն։
Խոշոր հարկ վճարողների ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեղուկ վառելանյութի շուկայում գործող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», որի հարկերը 2017-ի համեմատ ևս աճել են 5,8 մլրդ դրամով (2017թ–ին` 12 600 000 000, 2018թ–ին վճարված հարկերը`18 403 000 000):
5-րդ հորիզոնականում է «Գեոպրոմայնինգ Գոլդն» է, որի հարկային վճարներն ավելացել են 3,4 մլրդ դրամով (2017թ–ին վճարված հարկերը`12 500 000 000, 2018-ին` 16 819 631 000):
6-րդ հորիզոնականում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգն» է։ Այս ընկերությունը, ի տարբերություն նախորդների, 2018 թվականին ավելի քիչ հարկ է վճարել։ 2017 թվականին ընկերությունը 21,5 մլրդ դրամ հարկ էր վճարել, 2018-ին` 16,2։
7-րդ հորիզոնականում «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է, 8-րդ հորիզոնականում` «Ֆիլի Մորիս Արմենիան», 9-րդում` «Ինթերնեշնլ Մասիս Տաբակը»։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «Ֆլեշ» ընկերությունը։
2018թ–ի խոշորների տասնյակից դուրս են մնացել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որն 2017թ-ին Հայաստանի 3-րդ խոշոր հարկատուն էր, իսկ անցյալ տարվա տվյալներով` 11-րդը։
Հատկանշական է, որ 2018թ–ի խորոշ հարկատուների տասնյակում հայտնված ընկերություններից 3-ը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ, վերամշակմամբ ու ներկրմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հաղորդավարն ու դիզայները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,536
Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ
Gohar Vardanyan
1 րոպե
801
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
Gohar Vardanyan
1 րոպե
706
«Եվրո-բուտկա» են տեղադրում Սանահինի գավիթում
Gohar Vardanyan
516
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Եղանակը Հայաստանում, Մերձավոր Արևելքի լարվածություն և Մոսկվայի վրա անօդաչու հարձակումներ
1 րոպե
49
Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում, Իսրայելի «Մոսադը»-ի ուղերձը՝ Իրանի ժողովրդին, Իրանի նոր գերագույն առաջնորդը ՌԴ-ում է
1 րոպե
254
Լուրերը մեկ տողով. Ճանապարհների վիճակ, միջազգային լարվածություն, Ղազախստանում նոր սահմանադրական հանրաքվե
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանային բախումներ և անվտանգության նոր սպառնալիքներ
1 րոպե
151