Պատահարներ
Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝…
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Shamshyan. comի հաղորդմամբՙ ժամը 01:30-ի սահմաններում, Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 31 ՕՍ 104 համարանիշի և Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ, 30-ամյա Նարեկ Մարգարյանի Mitsubishi մակնիշի 35 MR 501 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով պատին:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի...
Արտակարգ դեպք Երևանում. Դաժան ծեծի են ենթարկել 33-ամյա տղամարդու
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղայ...
Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող ռեստորաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տղամարդկանց մի խումբ ներխուժե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0