ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իբր` այս տասն ամիսների ընթացքում բոլոր խոստումները կատարել է, հիմա էլ նոր քայլերթ է սկսում․ Շարմազանով
«Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Ծրագրի քննարկումն ինձ հիշեցնում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը, տեղ-տեղ էլ` կոլխոզի ակտիվի ժողովներ: Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը կրկնակի կամ երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Փաշինյանը որոշել է հասարակության հետ նոր քայլերթ սկսել` արդեն հանուն տնտեսական հեղափոխության: Իբր` այս տասն ամիսների ընթացքում բոլոր խոստումները կատարել է, հիմա էլ նոր քայլերթ է սկսում: Կարծում եմ` ամեն ինչ շատ պարզ է. ժողովուրդը նույն գետը երկրորդ անգամ չի մտնի, որովհետև այս տասն ամիսները բավարար էին գիտակցելու, որ Փաշինյանի գլխավորությամբ նոր իշխանությունը ոչ միայն որևէ խոստում չի կատարել, այլ նրանց իշխանության շրջանում մեր հասարակ քաղաքացու կյանքը վատացել է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։