Այլ
Լարսը բաց է. Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 15-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
«Գազպրոմ Արմենիան» այլևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէ։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկ...
«Եվրո-բուտկա» են տեղադրում Սանահինի գավիթում
«Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի...
Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալ...
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանց...