Այլ
«Եվրո-բուտկա» են տեղադրում Սանահինի գավիթում
«Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի հոգեկերտվածքով մշակույթը խաթարելով»։ Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել եւ…
«Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի հոգեկերտվածքով մշակույթը խաթարելով»։
Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել եւ լուսանկար տեղադրել Յաշա Սոլոմոնյանը:
«Խնդրեմ։ Սանահնի գավթում «եվրո-բուտկա» են տեղադրում։
Լավ, ավելի քաղաքակիրթ, հեշտ ու արդար չի՞ լինի վանքի տարածք մուտքը դարձնել վճարովի, քան նման ռաբիս ու փնթի բաներ անել։
Ամեն դեպքում էս զազրելիության հեղինակներին զգուշացնում եմ, որ մենք գալիս ենք...
Մեր մշակույթը ո՛չ Մակունցի մեջ է, ո՛չ էլ առավել ևս՝ Վեհափառի, դա մեզանից յուրաքանչյուրինն է, ամեն մեկինն, ում սիրտը դրա համար ցավում է ու ով դրա արժեքը խորապես հասկանում է»։
Օգտատերը հրավիրել է բոլոր պատկան մարմինների եւ պատասխանատուների ուշադրությունը: Հուսով ենք, որ հնարավորինս արագ «եվրո-բուտկա» ասվածը կապամոնտաժվի:
Հիշեցնենք, որ Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա: Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին:
Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
«Գազպրոմ Արմենիան» այլևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէ։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկ...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Փետրվարի 16-ի և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններ...
Ձյուն, մերկասառույց, փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժ...
Լարսը բաց է. Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանց...