Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. N12 պոլիկլինիկայում իրավիճակը լարված է. Խախտումներ են հայտնաբերվել
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով այսօր հայտարարեց Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայում ստեղծված լարված իրավիճակի մասին: Ասաց, որ…
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով այսօր հայտարարեց Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայում ստեղծված լարված իրավիճակի մասին: Ասաց, որ այնտեղ է գտնվում բազմաթիվ աշխատակիցների հրավերով. նրանք կասկածում են, թե տնօրենին, որը պաշտոնավարել է շուրջ 22 տարի, ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել եւ հեռանալ:
«Բոլոր աշխատակիցները իմ տպավորությամբ եւ համոզմամբ, սիրում են տնօրենին, լսում են եւ պաշտպանում են: Ահռելի քանակության աշխատակիցներ են հավաքվել, մի մասը լացում է, մի մասը լացած է: Ես խնդրում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին եւս մեկ անգամ մանրակրկիտ ուսումնասիրել եւ հանձնարարություն տալ համապատասխան վարչության պետին այս խնդրով զբաղվելու»,- ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամըՙ հավելելով, որ աշխատակիցները տնօրենից պահանջում են ետ վերցնել աշխատանքից ազատման դիմումը:
Armtimes. com-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, համար 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը աշխատանքից ազատման դիմումը գրել է երկու օր առաջ: Դա եղել է սեփական նախաձեռնությամբ եւ հաջորդել է պոլիկլինիկայում քաղաքապետարանի իրականացրած ստուգումներին ու այնտեղ հայտաբերված բազմաթիվ խախտումներին՝ կապված բուժական ծառայությունների հետ:
Ասացին, որ պոլիկլինիկայի տնօրենն ընդունել է հայտնաբերված խախտումները եւ որոշել դիմում գրել: Օրենքով սահմանված կարգով նա կարող է վերանայել իր այդ որոշումը եւ դիմումը ետ վերցնել երեք օրվա ընթացքում:
Տեսանյութըՙ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հեղափոխության սեմինար է անցկացվել. Մեկնաբանում է Մարգարիտա Սիմոնյանը
Ռուսական Sputnik և Russia Today հեղինակավոր լրատվականների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Երևանում տեղի ունե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել
Միջգերատեսչական համագործակցության արդյունքում Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց։ Ոստիկանության լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են տասնյակ մեքենաների կողային հայելիներ գողացած անձինք. Մանրամասներ
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են տասնյակ մեքենաների կողային հայելիներ գողացած անձանց: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը շնորհավորել է Հրանտ Մաթևոսյանի 84-ամյակն ու ընթերցել նրա ստեղծագործություններից հատված
Այսօր լրանում է Հրանտ Մաթևոսյանի 84-ամյակը: Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռ...