Քաղաքականություն
Վարդան Ղուկասյանը փորձում է «թաքցնել» իրականությունը. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
331 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա, ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովում։ Սակայն տեղեկացանք, որ Ղուկասյանը հետո փոշմանել ու ընդգրկվել է ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում:
Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ մեր թղթակցի հետ զրույցում Ղուկասյանը նշել է, թե ինքը հիմա Պաշտպանության հանձնաժողովի անդամ է, ու որ այնտեղ է տեղափոխվել ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովից:
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության եւ անվտանգության ներքին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միանգամայն հակառակը նշեց: Նա ասաց, որ ԲՀԿ խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահին, որ Ղուկասյանը հնարավորություն ունենա փոխել հանձնաժողովը` դուրս գալով իրենց մոտից։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Արարատ Միրզոյանը ընդունել է ԲՀԿ-ի առաջարկը, հիմա փաստաթղթերի հետ կապված մի քանի բան կա պարզապես։ Ըստ Աբովյանի` այդ տեղափոխությունը Ղուկասյանի անձնական ցանկությունն է»։
Շարունակությունըՙ թերթի վաղվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
1,991
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,637
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan
1,494
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,022
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
2,284
Սամվել Հակոբյանը վայր է դնում մանդատը
1 րոպե
807
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է՝ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում Լիբանանի հարավում
1 րոպե
156
Մտահոգիչ է՝ կաշառակերներն ու թալանչիները, ցանկանում են Հայաստանի անկախությունը մատաղ անել․ Ռուբինյան
1 րոպե
177