ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սգո սերվիս դեմքերով ու ձայնով ելույթներ են ունենում». պատգամավորի ելույթը ԱԺ-ում
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» Էդգար Առաքելյանի իր ելույթում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:
Առաքելյանը հիշեցրեց պատգամավորների դիրքորոշումը 2018թ. գարնանը հեղափոխության ժամանակ․ «Դնելով զոհասեղանին իրենց կյանքն ու ազատությունը՝ մարդիկ սկսեցին քայլարշավ: Այդ նույն ընթացքում ինձանից աջ նստատեղերը զբաղեցնողների մի մասը սկսեց ակտիվ աշխատել իմ նշած շարժման դեմ, մինչդեռ գնտվում էին միևնույն դաշինքի շրջանակներում: Էդ ուժի ղեկավարը հանդես եկավ հոդվածով, որտեղ ըստ էության, տուրք տալով Շարմազանովի հայտարարությանը, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար ճամփեն անցնում է Մելիք Ադամյանով, ասաց, որ Սարգսյանին վարչապետ ընտրվելուց կարող է խանգարել միայն Սարգսյանի կամքը...»: