ՏԵՍԱՆՅՈՒԹ․Քաղաքացին իր հեղափոխությունն արել է, էլ ի՞նչ անի․ Գևորգ Պետրոսյան
Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթն սկսելիս ԱԺ դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին խնդրեց հնչող քննադատությունները չընդունել մեղադրանք իր հասցեին:
Նա մաս-մաս Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած թեզերին:
Մասնավորապես, անդրադառնալով Փաշինյանի այն արտահայտությանը, թե տնտեսական հեղափոխություն պետք է անի քաղաքացին, հայտարարեց. «Քաղաքացին իր հեղափոխությունն արել է: Էլ ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն: Ասում եք՝ մարդը նախևառաջ իր գլխում պետք է հաղթահարի սովը։ Կներեք, եթե ձեր հարազատը գա, ասի աղքատ եմ, դուք կասեք՝ գնա քո գլխում հաղթահարի աղքատությունը, նո՞ր արի: Պետրոսյանը նկատեց, որ այս երկու օրերի ընթացքում վարչապետն իր ելույթում ու հարցերին պատասխանելիս ավելի շատ տեղեկություններ է տրամադրել, քան գրված է կառավարության գործունեության ծրագրում»: