ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա․ վարչապետ
Սովորաբար ԱԺ-ում և կառավարությունում հավաքվել են լավ տղերքը, ու երբ ներդրում են ասել, ասել են՝ ո՞նց պիտի բերենք, մենք բոլորս ախպերներ ենք , մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա ո՞նց ենք ներդրում բերում, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, ախպերների ախպերներն իրանց ախպերներին, գանք մի բան անենք, մի բան լինի:Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկեք՝ նայենք մեր ներդրումների պատմությունը, ինչի՞ , պատահական մարդ Հայաստանում ներդրո՞ւմ է արել, եղել է կա՛մ ախպեր, կա՛մ ախպոր ախպեր, կա՛մ ախպոր ախպոր ախպեր, դրա համար էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա, կամ ախպոր ախպոր ախպեր ա: Մենք ասում ենք՝ էս համակարգից հրաժարվում ենք, էս ա հեղափոխությունը»,- ասաց նա:

Պատահարներ