Քաղաքականություն
Աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»․Ալիևը՝ Արցախի մասին
Ադրբեջանը կոչ է անում ՀՀ ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի…
Ադրբեջանը կոչ է անում ՀՀ ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի գրավման հետ: Այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևանն էլ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշել է, որ Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նպաստել խաղաղ գործընթացին:
«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության:
Ադրբեջանը խրախուսում է այն օգուտն ու զարգացումը, որ տարածաշրջանին կբերի հակամարտության կարգավորումը, և որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի այդ օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...