Պատահարներ
Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկնակեղևի ցնցումների հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Irna» լրատվական…
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկնակեղևի ցնցումների հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Irna» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրանի փրկարարական վարչության ներկայացուցչին:
Վերջինս նշել է, որ ցնցումները տեղի են ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 14.24-ին, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Քեշմա շրջանի գյուղերից մեկի մոտակայքում:
«Միջադեպի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, այդ թվում` 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները հեռացվել են դեպքի վայրից և տեղափոխվել են հիվանդանոց », - ասել է փրկարարական վարչության ներկայացուցիչը:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով 15 տուն է տուժել:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
Խուճապ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղևորները մնացել են Գյումրիում
«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0