Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում․ աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կա վիրավոր
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության…
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով․ ժամը 16։40-ի սահմաններում նշված կենտրոնից հայտնել են, որ «փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը ավագ հետքաննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 17-ամյա Դ․ Ա,-ն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 հիմնական դպրոցի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ, Ա,-ի և Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ա․-ի միջև, ինչի հետևանքով էլ 17-ամյա Դ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են նշված դրոցում, մեկը՝ 11-րդ դասարանում, մյուսը՝ 9-րդ։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
Խուճապ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղևորները մնացել են Գյումրիում
«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0