Վանեցյանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Կոնգրեսը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 7-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: ՀՀ պատվիրակության կազմում են եղել նաեւ ՀՖՖ գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։ Այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները: Պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը եւ կոմիտեների կատարած աշխատանքը: Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն: Նախագահի ընտրությունից հետո կայացել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղերին հավակնել են 10 թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Անդրեյ Պավելկոն (Ուկրաինա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):

Պատահարներ