Քաղաքականություն
Փաշինյանը Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել և մեկ հարց տվել․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին: Անգամ ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո նրանք միջանկյալ հայտարարություն արեցին հենց ԼՂ բանակցային գործընթացի մասին: Երեկ ԱԺ կուլիսներում խոսվում էր այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել եւ հետաքրքրվել՝ արդյոք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Նախարարը բացասական պատասխան է տվել: Երեկ այս թեմայի հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իրապես եղել է նման հանդիպում եւ նման բովանդակությամբ զրույց: Նախարարը տվեց դիվանագիտական պատասխան. «Առկա է լիակատար համակարգում ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի միջեւ»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0