Պատահարներ
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Varks.am-ում գողության փորձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Վարկս.էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Վարկս.էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 4-ին՝ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցում գործող «Վարկս էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակի կողային ապակին, ապօրինի մուտք գործել այնտեղ և փորձել հափշտակել մետաղյա պահարանը, որտեղ եղել է 3.800.000 ՀՀ դրամ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Տ...
Անհետ կորած 14-ամյա Մարիաննա Իսահակյանին գտել են Ախթալա քաղաքում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարելով սպանել է եղբորը, տեղափոխել բարեկամի տուն. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0