Պատահարներ
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Տարհանվել են 42 բնակիչներ, որոնցից 8-ը երեխաներ են։ Փրկարարների…
Հրդեհ է բռնկվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Տարհանվել են 42 բնակիչներ, որոնցից 8-ը երեխաներ են։
Փրկարարների տեղեկություններով՝ 4 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհ է բռնկվել շինության 4-րդ և 5-րդ հարկերում։ Հրդեհի հետևանքով փլուզումներ են եղել։ Հրդեհը բռնկվել է գիշերը։ Այն հնարավոր է եղել մարել միայն տեղի ժամանակով առավոտյան 5-ին։
Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում պայթյունի ձայն է լսվել, հնարավոր է ՝ պայթել են համակարգում գազի մնացորդները կամ էլ բալոններ։
Հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետ...
Անհետ կորած 14-ամյա Մարիաննա Իսահակյանին գտել են Ախթալա քաղաքում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարելով սպանել է եղբորը, տեղափոխել բարեկամի տուն. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0