Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարելով սպանել է եղբորը, տեղափոխել բարեկամի տուն. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի…
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:
Դեպքի առթիվ նույն օրը Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները իրենց համագյուղացու հետ գնացել են Նոր Արթիկ համայնքում գտնվող իրենց ծանոթի տուն, որտեղ օգտագործել են ոգելից խմիչք:
Այնուհետև դուրս գալով ծանոթի բնակարանից և իրենց գյուղ ուղևորվելու ճանապարհին՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության պատճառով վիճաբանություն է ծագել եղբայրների միջև:
Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:
45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Տ...
Անհետ կորած 14-ամյա Մարիաննա Իսահակյանին գտել են Ախթալա քաղաքում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի...
Ողբերգական դեպք․ Եղբայրը դանակահարել և սպանել է եղբորը
Փետրվարի 3-ին` ժամը 19:35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0