Պատահարներ
Արցախում կրկին երկրաշարժ է եղել
Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության…
Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ նույն վայրում ևս մեկ երկրաշարժ արձանագրվել է երեկ: Փետրվարի 3-ին ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Մերկասառույցի պատճառով Սարալանջից դեպի Ավետիսյան տանող ճանապարհին բախվել է 17 մեքենա
Այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ին...
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետ...
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Տ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0