Քաղաքականություն
Արցախի հարցում Հայաստանը բանակցո՞ղ, թե՞ հակամարտող կողմ է․ ԱԳ նախարարը հստակեցրել է
Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը, որը Ադբրեջանի ԱԳ նախարարությունը որակեց որպես բանակցություններից հրաժարվելու քայլ, նախարարը նշեց, որ Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել։
Ճշտող հարցին, թե քանի՞ հակամարտող կողմ կա, քանի որ, ըստ Փաշինյանի հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը ևս հակամարտող կողմ է, Մնացականյանը կոչ արեց չկպնել բառակապակցություններից՝ նկատելով, որ Հայաստանը բանակցող կողմ է:
«Հայաստանն ունի իր մասը, նա երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.0