Պատահարներ
Կասկադյորական ավտովթար Աբովյանում
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյանի բնակիչ, 22-ամյա Վանո Օհանովը իր վարած Opel մակնիշի 35 PC 279 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան…
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյանի բնակիչ, 22-ամյա Վանո Օհանովը իր վարած Opel մակնիշի 35 PC 279 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին:Այս մասին տեղեկանում ենք shamshyan com-ից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կոմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպավող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում մի քանի հոգի, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ ով ներկայացել է, որ ինքը վարորդն է, իրականում նա չէ, և նրա համար փրկարարներին փորձում էր միջնորդել ինչ-որ երիտասարդ, ով ոստիկանության ՊՊՍ-ի աշխատակից է և նա իր կարճ խելքով փորձում է մոլորեցնել իրավապահներին:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարար...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փո...
Կեղծ 5 հազար դրամանոցներ Հայաստանում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպ...
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0