Քաղաքականություն
Տանկերով ֆլեշ-մո՞բ. Քոչարյանի պաշտպանի տարօրինակ հայտարարությունը. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
478 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2008թ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները որքան շատ են խոսում այդ գործից, այնքան ավելի անհարմար դրության մեջ են դնում իրենց պաշտպանյալին:
Երեկ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ին բանակը ներքաղաքական հարցերում ներգրավելու մեղադրանքներին, հայտարարել է. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական, կառավարական շենքերը Մարտի 1-ի երեկոյան, իսկ ցերեկը նրանք կանգնած են եղել, ոչինչ, որեւէ գործողություն չեն արել»:
Դիտարկմանը, թե ֆիլմում կադրեր կային, որ Մարտի 1-ի առավոտյան ժամերին տանկերը կանգնած էին, Սահակյանը արձագանքեց, որ դրանք պարզապես կանգնած են եղել: Միայն այն հանգամանքը, որ զորքը, զինտեխնիկան մայրաքաղաքում «կանգնած են եղել», ինքնըստինքյան վկայում են բանակը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մասին, մանավանդ որ արտակարգ դրություն ՀՀ-ում հայտարարվել է բավական ուշ, իսկ ԱԺ հատուկ նիստը գումարվել է մարտի 2-ին` ժամը 00.25-ին: Համենայնդեպս, հազիվ թե այդ օրը տանկիստները միահամուռ որոշած լինեին Երեւանում «ֆլեշ-մոբ» կազմակերպել, դուրս գալ զբոսանքի ու պարզապես կանգնել մայրաքաղաքի կենտրոնում: Իսկ եթե նրանք զորամասից դուրս են եկել ու հայտնվել փողոցում, ուրեմն եղել է համապատասխան հրահանգ, ուրեմն բանակը ներգրավել են քաղաքական գործընթացներում:
Մեկ փաստ էլ. երեկ Սահակյանը նաեւ նշել է, թե սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել է ոչ թե իր պաշտպանյալը, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները: Միայն թե զարմանալի է` այդ դեպքում ինչու 10 տարի շարունակ ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն էր, ում թեկնածությունը պաշտպանում էր Քոչարյանը:
Ավելին` եթե առաջին նախագահն էր փորձել սահմանադրական կարգը տապալել, ինչո՞ւ դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հարուցված քրեական գործով որեւէ մեղադրանք չառաջադրվեց անձամբ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ ՀՀ ՊՆ երկու փոխնախարարներին՝ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին, որոնք, ըստ պաշտպանի, սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակիցներն են եղել, դեռ ավելին՝ երկու զինվորականներն ինչո՞ւ անմիջապես պաշտոնանկ չարվեցին պետության դեմ հանցագործության փորձի համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,606
Կարեն Կարապետյանը գալիս է Հայաստան
Gohar Vardanyan
1 րոպե
1,271
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
141
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
119
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
485
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
282
1.0