Պատահարներ
Փրկարարներն ուղղել են Սիսիան-Գորիս ավտոճանապարհը միակողմանի փակած «Faraz» բեռնատարը
Հ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի մարտական հաշվարկը:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Faraz» մակնիշի ավտոմեքենան (Իրանի արտադրության բեռնատար) մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը:
Փրկարարները Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ուղղել են բեռնատարը:
Նմանատիպ հոդվածներ
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Թալանել են Նոր Նորքի «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով ավելի քան միլիոն դրամ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և BMW-ն. կա 4 վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0