Այլ
ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»
Lilit A.
428 դիտում
«Հետք»-ն այսօր գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարի տեղակալի աշխատավարձի ամսական դրույքաչափը կազմում է 562 190 դրամ, իսկ ՊԵԿ նախագահինը՝ 793 680 դրամ: Ստացվում է, որ Դավիթ Անանյանը, հաշվետու տարվա կտրվածքով, նախարարի տեղակալ է աշխատել մոտ 5 ամիս՝ ընդհանուր մոտ 2 մլն 810 հազար դրամ աշխատավարձով, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ 7 ամիս: ՊԵԿ նախագահի 7 ամսվա աշխատավարձի չափը կազմում է մոտ 5 մլն 555 հազար դրամ: Այսինքն՝ Դավիթ Անանյանի զուտ աշխատավարձը տարվա կտրվածքով կազմել է մոտ 8 մլն 365 հազար դրամ: Այս գումարի մեջ է մտնում նաև հարկերը: Մինչդեռ Դավիթ Անանյանը հայտարարագրել է ամսական աշխատավարձից մոտ 14 մլն 924 հազար դրամ ավելի, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարներից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
«Թավշյա հունվար 2019». Գագիկ Սուրենյան
Lilit A.
1,146
1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը դիմել է վերաքննիչ դատարան. իրավունքները «ոտնհարավե՞լ են»
Lilit A.
1 րոպե
509
Սայաթ-Նովա գյուղը հրաժարվել է պարգևավճարից. այն տրամադրվում է մանկապարտեզին
Lilit A.
1 րոպե
432
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է բակի երեխաների հետ
Lilit A.
380
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում՝ բողոք ավտոտնակների քանդման դեմ, ավիակրի միջադեպը
1 րոպե
123
Լուրերը մեկ տողով. Հարված Բեյրութի մոտ, տարհանման կոչ Թեհրանում, սողանք Վրաստանում
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Թեհրանի պայթյուններ, ԱԺ նախագահի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
1 րոպե
166
Լուրերը մեկ տողով. Թրամփի հայտարարություն, Բելառուսի դեմ հետաքննություն, ակցիա Երևանում
1 րոպե
159