Այլ
1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը դիմել է վերաքննիչ դատարան. իրավունքները «ոտնհարավե՞լ են»
Հեղափոխության օրերին, իսկ ավելի ստույգ ապրիլի 23-ին բոլորս ենք հիշում Սարալանջի հայտնի վթարը, որի ժամանակ առանց պետհամարանիշի «Օպելե մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենսե մակնիշի…
Հեղափոխության օրերին, իսկ ավելի ստույգ ապրիլի 23-ին բոլորս ենք հիշում Սարալանջի հայտնի վթարը, որի ժամանակ առանց պետհամարանիշի «Օպելե մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենսե մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև մեկ տարեկան եւ 3 ամսական Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպելե մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։ Ամբողջ երկիրն էր փնտրում այդ վարորդին, ով միայն օրեր անց հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Արդեն դեկտեմբերի 4-ին մահացած երեխայի մայրը՝ Տաթևիկ Սեկոյանը ՖԲ էջում պիտի հայտներ, որ վթարի մեղավոր 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, ով դատապարտված էր 4 տարի ազատազրկման, ազատ է արձակվել համաներմամբ: Տաթևիկ Սեկոյանը նաեւ հայտնել էր,որ Գյուլումյանի փաստաբան Համազասպուհի Գրիգորյանը դատական նիստի ժամանակ իր ճառի ընթացքում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի՝ և նույնիսկ երեխային կորցրած ծնողների հասցեին, բացի իր պաշտպանյալից: Բայց այս պատմությունը կարծես թե վերջ չունի: Հիմա էլ Սեկոյան ընտանիքը պաշտոնական նամակներ է ստացել, որ Սարգիս Գյուլումյանը վերաքննիչ դատարան է դիմել, որովհետեւ առաջին ատյանի դատարանը խախտել է նրա իրավունքները ու գրավով բաց չի թողել։ Երեխա կորցրած Սեկոյան ընտանիքը վրդովված է. «6-7 ամիս նստել ա... երեխու կյանք ա խլել, մարդ ա սպանել ու 6 ամիս նստել ա, թե բա դիտավորյալ հանցանք չի!!! Հիմա տեսնաս ինչ կասեն "ոչինչ, որ չպատժվեց օրենքով աստված իրան կպատժի" ասողները... էս արդեն նագլոստ էլ չի, չգիտեմ ինչ ա ու ինչպես պետք ա էդ "մարդուն" անվանել»,-այսօր իր ՖԲ էջում գրել է Տաթևիկ Սեկոյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Թավշյա հունվար 2019». Գագիկ Սուրենյան
Թավշյա հունվար 2019)))): Իր ՖԲ էջում գրել է Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում և Կ...
ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»
«Հետք»-ն այսօր գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի...
Սայաթ-Նովա գյուղը հրաժարվել է պարգևավճարից. այն տրամադրվում է մանկապարտեզին
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի Ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արվել. ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ ՈՒՂՂԵԼ, ՈՉ ՈՔ ՉԻ...
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է բակի երեխաների հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյբուքյան էջում լուսանկար է հրապարակվել է լուսանկար, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ երեխան...